ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24 News
Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ միջադեպերի կրկնություն և խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք երկու կողմին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, կանխել նոր միջադեպերը և լուծել բոլոր վեճերը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - ասել է Զախարովան։
Երկրի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել կողմերին՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման շահերից ելնելով։
--00—ՄՀ