ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Այո՛, ՔՊ-ն` որպես պարտված ուժ, չպետք է վերընտրվեր, դա անտրամաբանական է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանի համոզմամբ, քաղաքացիներն են իրենց` ՔՊ-ին ընտրել, պատերազմից հետո իրենք ծնկած էին, ժողովուրդը եկավ վեր բարձրացրեց, ուժ տվեց՝ ուղարկելով ՀՀ-ին այս ծանր վիճակից դուրս բերելու։
Պատգամավորը նաև նշեց, որ լուրջ աշխատանքներ են տարվում խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանի կողմից հոշոտված որոշ տարածքներ ետ բերելու վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։