ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Հիմա վտիտ ենք և չպետք է հոխորտանք. կորցրածը հետ կբերենք, երբ մեր քաշը վերականգնենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հակոբ Մովսեսը։
Նրա համոզմամբ, առաջիկա սպասվող հանդիպումներից հետո ՀՀ-ի վիճակն էլ ավելի կկայունանա։ «Հայ ժողովուրդն ամենաիմաստուն քաղաքական թիմն է, որը բոլորից խելացի գտնվեց․ նա առիթ ուներ ամեն ինչ ավիրելու, բայց խոհեմ գտնվեց՝ ընտրելով այս իշխանությանը»,-նշեց բանախոսը։
Հակոբ Մովսեսի կարծիքով, եթե Փաշինյանը չարդարացնի իրեն, ուրեմն արժանի չէ այս ժողովրդին, պետք է հեռանա, բայց իշխանությունը նույնպես խոհեմ գտնվեց, դիմացավ, իսկ այսօր լավ գործեր է անում, վերականգնում է երկիրը։
Բանաստեղծը նաև այն համոզմունքը հայտնեց, թե չի կարելի ասել կապիտուլյացիա։
«Եթե կապիտուլացված լինեինք, մեր պառլամենտում կնստեին թուրքերը, իսկ մենք պարտվել ենք և պետք է ձգտենք, որ երկարաժամկետ խաղաղություն լինի՝ միջազգային օրենքներով հաստատված»,-հավելեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։