ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24 News
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշեց պաշտոնից ազատել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:
--00—ՄՀ