ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24 News
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել իր օգնականին աշխատանքից ազատելու մասին:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Մանե Մարկոսյանին 2021 թվականի դեկտեմբերի 10-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի պաշտոնից»։
Հիշեցնենք, վերջինս նշանակվել էր օգոստոսի 18-ին՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական։
--00—ՄՀ