ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժանքները մեկնարկում են այսօր Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զորավարժանքներին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները:
Վարժանքները կանցկացվեն երկու փուլով: ՀԱՊԿ Հավաքանան խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորման և անցկացմանն առնչվող հարցերը, փախստականների ճամբարի կազմակերպմանն ու պաշտպանությանն ուղղված համատեղ գործողությունները, հումանիտար ապրանք տեղափոխող շարասյուների ուղեկցման աշխատանքները: Վարժանքները կավարտվեն բնակավայրի շրջափակման ռազմավարական դրվագով՝ անօրինական զորամիավորումների կողմից գրավման և դրանք «ոչնչացման» սցենարով:
--00--ԿԿ