ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցի հինգ երկրի զորակազմ։
Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ զորավարժությունները լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի այս տարվա պատրաստության արդյունքը։
«Զորքերի պատրաստության արդյունքը կլինի ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2024» զորավարժությունը, որին կմասնակցեն հինգ պետությունների ռազմական կոնտինգենտներ»,- ասել է Շոյգուն։
--00—ԼՀ