ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Իշխանավորները նույնիսկ իրենց գերեզմանի համար տեղ չեն թողել, ամեն ինչ հանձնում են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հովսեփյանի համոզմամբ, այս իշխանություններն անկարող են որևէ քայլ ձեռնարկել, ապիկար են և ամեն ինչ ձախողել են, իսկ բնակչությունը, նրա կարծիքով, անտարբերության է մատնված։
«Լոռիում չեն պատկերացնում, թե ինչ ծանր է Սյունիքում ապրելը, չգիտեն, թե ինչ է նշանակում արթնանալ և թշնամի տեսնել»-ասաց բանախոսը։
Հովսեփյանը նաև թերահավատությամբ է վերաբերվում խաղաղության հեռանկարին։ Նրա համոզմամբ, Ադրբեջանում հայատյաց սերունդ է մեծացել, որոնց երազանքը Հայաստանը ոչնչացնելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։