ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Իշխանությունն ու ընդդիմությունն սպանում են պետականությունը, պետք է միասին հրաժարական տան: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի համոզմամբ, Հայաստանը բավականին ծանր օրեր է ապրում և դրա մասին փաստեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում՝ դիմելով բազմաթիվ կեղծիքների և մանիպուլյացիաների:
Նրա կարծիքով, իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունն ի վիճակի չեն դիմագրավել պետության առջև ծառացած մարտահրավերները և պետք է միասին հեռանան, քանի որ սնում և փոխլրացնում են մեկը մյուսին:
Զոհրաբյանն այն համոզմունքը հայտնեց, որ պետք է նոր ուժեր և գործիչներ գան՝ փորձելով փրկել Հայաստանը, որը հայտնվել է անդունդի եզրին:
Մանրամասները՝ տեսանյութում։