ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24 News
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի ապաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան սահմանային զարգացումները։
Աքարը վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին։
--00—ՄՀ