ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Սպիտակ տունը հայտարարության է տարածել՝ տեղեկացնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
Կողմերը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը, Լիբիայում խաղաղության հասնելու հեռանկարները, ինչպես նաև ընդգծել են Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև իրավունքների վեճի հանգուցալուծման կարևորությունը։
ԱՄՆ նախագահը նաև ցավակցել է Էրդողանին Էլազըղում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։