ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Երևանը շարունակում է Մոսկվայի հետ շփումները` ՀՀ և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության, այդ թվում` գերիների վերադարձին աջակցելու հետ կապված հարցերով: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Բանակցություններն ընթանում են: Այս հարցը դրված է, ու մենք այդ մասին խոսում ենք»,- ասել է նա` անդրադառնալով հարցին` արդյո՞ք Երևանը Մոսկվայի հետ շփումներում բարձրացնում է սահմանային վերջին միջադեպի հետևանքով գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների վերադարձին աջակցելու խնդիրը:
--00--ԱԹ