ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը քննարկել է Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսական կողմը նշել է, որ շահագրգիռ է Հայաստանի կայուն և ժողովրդավար զարգացմամբ, երկկողմ ռազմավարական հարաբերությունների հաստատուն խորացմամբ, ի հայտ եկող խնդիրների փոխշահավետ ու կառուցողական կարգավորմամբ, ինչը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների դաշնակցային հարաբերություններին», - նշում է հաղորդագրությունում։
--00—ԼՄ