ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
«Իմ քաղաքական մրցակիցը Փաշինյանն է, չնայած իր քաղաքական թիմակիցները փորձում են դա թաքցնել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Գագիկ Սահակյանը:
Նրա խոսքով, նման մոտեցումը ճիշտ չէ, որովհետև այս ընտրություններն իշխանության համար կռիվ չէ։ Սա ներհամայնքային ընտրություն է, որտեղ կարևորվում է համայնքի զարգացումը, իսկ ուժեղ և զարգացած համայնքը հետագայում կարող է վճռել նաև իշխանության հարցը:
Բանախոսի պնդմամբ, չնայած այս ընթացքում որևէ ուղղակի ճնշում կամ ճնշելու փաստ չունի, բայց արձանագրվում են դեպքեր, որոնք վկայում են իր թիմակիցների վրա ճնշումների մասին։ Ի դեպ, նրանցից երկուսն ինքնաբացարկ են ներկայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում: