ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24 News
Նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Անիի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն, ապա քաղաքացիների ու ճանապարհաշինարարների օգնությամբ վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
--00—ՄՀ