ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24 News
Ուղիղ մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից։ Երեք պետությունների (Ադրբեջան, Հայաստան և Ռուսաստան) ղեկավարները խելամտություն ունեցան ստորագրելու փաստաթուղթը, որպեսզի դադարեցնեն արյունահեղությունը և անցնեն խաղաղ երկխոսության։ Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, ինչի պատճառով էլ տարածաշրջանում լարվածություն է պահպանվում: Այս մասին նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ռուսաստանը օգնություն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները ՊՆ-ում միայն մենք ենք պահում։ Դրանք ճշգրտված ենև սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահմանները։ Այս քարտեզների հիման վրա կարելի է վստահորեն բանակցություններ վարել, և Հայաստանն ու Ադրբեջանը սատարում են այս մոտեցմանը <...> կա ըմբռնում և համաձայնություն, բայց գործընթացը դանդաղ է առաջ գնում։ Սրա պատճառով որոշակի լարվածություն շարունակվում է»,- ասել է Մատվիենկոն։
Ըստ նրա՝ ՌԴ-ն շահագրգռված է «Անդրկովկասում խաղաղ, կայուն կյանքի հաստատման» հարցում և դրա համար կանի ամեն անհրաժեշտ բան:
--00—ՄՀ