ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները:Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր: Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:
--00--ԿԿ