ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ ջոկատայինները վարժանքներ են անցկացրել Հունաստանի մայրաքաղաք Ատտիկայում՝ բարելավելու իրենց օպերատիվ պատրաստվածությունը: Այս մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նոյեմբերի 6-10-ը, որպես միջազգային համագործակցության պլանավորման մաս, Զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ջոկատների եռակողմ համատեղ վարժանքին»,-ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ