ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Քննարկել են նաև Հարավային Կովկասի խնդիրները և պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև երկխոսության վերսկսումը», - ասվում է հայտարարության մեջ։
--00--ԿԿ