ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24 News
Այսօր Ուկրաինայի Կիև քաղաքում տեղի ունեցած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) 18-րդ լիագումար ժողովին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընտրվել է EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահող։
Նշված ցանցի փոխնախագահող է ընտրվել Չեխիայի հեռահաղորդակցության հանձնաժողովը (CTU):
Հարկ է նշել, որ EaPeReg ցանցի կազմում են Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի՝ հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինները:
--00—ՄՀ