ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Pornhub-ն ավելի արժեքավոր կայք է, քան նիկոլական Perfect TV-ն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Աշոտյանի համոզմամբ, նմանատիպ մեդիահնարքներով և մանիպուլյացիաներով էական վնաս են պատճառում մարդկանց և նրանց մտածողությանը։
Համեմատելով վարչապետ Փաշինյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանները՝ Աշոտյանը նշեց, որ Սարգսյանը խտացնում և մարմնավորում Հայաստանի ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, իսկ Փաշինյանը պատրաստ է նույնիսկ ՀՀ-ն գուբերնիա դարձնել, միայն թե մնա իշխանության։
Մանրամասները՝ տեսանյութում։