ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24 News
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Դեկտեմբերի 5-ին հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին։ Սենատոր Դոուլը ոչ միայն մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, այլև քաջաբար պաշտպանել է մեր ժողովրդի՝ արդարության ձգտումը։ Նրա ընտանիքի և ընկերների հետ միասին հարգում ենք Բոբ Դոուլի հիշատակը»,- գրել է Միրզոյանը:
Ռոբերտ Ջոզեֆ (Բոբ) Դոուլը կյանքից հեռացել է 98 տարեկանում: 1985-1996 թթ. ԱՄՆ Սենատում եղել է հանրապետականների առաջնորդը: 1996 թ. Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:
Դոուլը 1995-1996 թվականներին ընդգրկվել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում՝ պաշտպանելով Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին և Արցախին ֆինանսական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ տարբեր օրինագծեր, մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 907-րդ բանաձևի ընդունմանը:
--00—ՄՀ