ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24 News
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 7-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի նկատմամբ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։
--00—ՄՀ