ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ադրբեջանը պատրաստվում է մասնակցել «3+2» ձևաչափին, որի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Առաջին նիստը գումարվում է ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր այս Հայաստանի մասնակցությունն այս հանդիպմանը՝ նշելով, որ Երևանի համար «3+3» («3+2» է դառնում այն պատճառով, որովհետև Վրաստանը հրաժարվել է մասնակցել - խմբ.) կարևոր է գոյություն ունեցող ձևաչափերում քննարկվող խնդիրներն այս հարթակ չտեղափելու հարցը, ինչի շուրջ դրական ազդակներ է ստացել ՌԴ գործընկերներից։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ նոր հարթակի ստեղծում։ Պաշտոնական Թբիլիսին արդեն հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել դրան՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ լարված հարաբերությունները։
--00—ԼՄ