Տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն ձևավորվում է և գնալով ավելի խոստումնալից է դառնում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

լա

Իլհամ Ալիևի «3+3» նախաձեռնությունը, այսպես կոչված, «3+3» տարածաշրջանային հարթակն արդեն ձևավորվում է։ Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները այս ուղղությամբ հետագա քայլերի մասին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները սկսելիս։

Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահը կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։



Բացի այդ, Լավրովը նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում։



«Հոկտեմբերի 12-ին՝ երկու ամիս առաջ, Բիշքեկում մեր ղեկավարները զրուցեցին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում և հաստատեցին իրենց հանձնառությունը խորացնելու մեր դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը», - հավելել է նա։

--00—ԼՀ