ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ում իր նախագահության շրջանում Ֆրանսիան մտադիր է նախաձեռնել Շենգենի ռեֆորմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Մակրոնը նախատեսում է ԵՄ ներքին անվտանգության խորհուրդ, ամրապնդել ԵՄ արտաքին սահմանների անվտանգությունը, ինչպես նաև մշակել մեխանիզմ, որով պատժամիջոցներ կկիրառվեն իրենց պարտավորություններից խուսափողների նկատմամբ: Ֆրանսիայի նախագահի կարծիքով` ԵՄ ներսում ազատ տեղաշարժը հնարավոր է միայն ամուր արտաքին սահմանների դեպքում, մինչդեռ այդ սահմաններն, ըստ Մակրոնի, խոցելի են:
--00--ԱԹ