ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24 News
Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել շուրջ 2 միլիոն մանաթ կամ մոտ 1,18 միլիոն դոլար։
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը հայտնել է, որ մաքսային պետական կոմիտեի համապատասխան անցակետը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ․
«Օտարերկրյա ավտոմոբիլները և քաղաքացիները գրանցում են անցնում և մաքսատուրքեր վճարելով Ադրբեջան մուտք գործում ճիշտ նույն ձևով, ինչպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մյուս հսկիչ-սահմանային անցակետերում»։
Այն կապակցությամբ, թե կձեռնարկի արդյոք հակառակ՝ հայկական կողմը նույնպիսի քայլեր, ադրբեջանցի պաշտոնյան դժվարացել է որևէ բան ասել։
--00—ՄՀ