ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց մաքսատուրքից ազատել «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում։
Հաշվի առնելով շուկայական ներկայիս պահանջարկը՝ անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 7․4 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 90․6 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ։
--00—ՅՄ