ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24 News
Քոբուլեթիի (Աջարիա) կլինիկաներից մեկը ուշ գիշերով երեք տղամարդ է տեղափոխվել դանակահարման բազմաթիվ հետքերով։
Վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչեով ականատեսներին, հայտնել են, որ արյունոտ քաշքշուկին նախորդել է վեճը երկու տղամարդու միջև, որին մասնակցել է առնվազն յոթ մարդ։
Ըստ ականատեսների՝ վեճը սկսվել էր մանդարինի բեռնման ժամանակ։
Բժիշկների խոսքով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց վիճակը միջին ծանրության է։
Վրաստանի ՆԳՆ-ն դեպքի առիթով հետաքննություն է սկսել։ Կալանավորվել է մեկ մարդ։
--00—ՄՀ