ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հերթական հետազոտությունն է անցնում Բաթումիի «Մեդինա» կլինիկայում, հայտնել է Աջարական հեռուստատեսությունը։
Հունվարի 4-ին Իլյա Երկրորդը դարձել է 87 տարեկան:
Ավագ քահանա Իոանե Գորելիշվիլին լրագրողներին հայտնել է, որ Իլյա Երկրորդը կլինիկայում չէր հետազոտվել 2018 թվականից:
«Պատրիարքն արդեն մի քանի օր է՝ Աջարիայում է, նրա վիճակը կայուն է: Նա պետք է հերթական հետազոտությունն անցներ եւ քանի որ այստեղ է, որոշեց հետազոտությունն անցնել Բաթումիի կլինիկայում: Ոչ մի անհանգստացնող բան չկա, սա ուղղակի հերթական հետազոտություն է, որը նա չի անցկացրել 2018 թվականից»,- հայտարարել է ավագ քահանան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: