Սաակաշվիլին դեռևս թույլ է, ինչը կապված է անշարժության և էմոցիոնալ սթրեսի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բուժվում է 50-օրյա հացադուլից հետո, երեքշաբթի օրվանից անցել է սովորական սննդակարգի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարության բժիշկների կոնսիլիումի անդամ Ելենա Գիորգաձեն:



«Երեքշաբթի օրվանից սկսած ոչ մի սահմանափակում չկա։ Ամենակարևորն այն է, որ սպիտակուցի ցուցանիշը նորմայի սահմաններում են: Աստիճանաբար հանվում են սննդային հավելումները, ինչպես օրինակ՝ կալիումը, մագնիումը, միկրո և մակրոէլեմենտները: Էնդոկրինոլոգն ավարտել է իր աշխատանքը»,- ասել է Գիորգաձեն լրագրողներին:



Նրա խոսքով՝ Սաակաշվիլին դեռևս թույլ է, ինչը կապված է անշարժության և էմոցիոնալ սթրեսի հետ:

--00--ԿԿ