ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օգնության է դիմել Միացյալ Նահանգներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ կոչ էր արել Վրաստանի իշխանություններին թույլ տալ Սաակաշվիլիին ներկա գտնվել դատարանի բոլոր նիստերին և «արդար ու արժանաատիվ վարվել» նախկին նախագահի հետ:
«Եթե ԱՄՆ-ն չգա ինձ պաշտպանելու, դա ահավոր ազդակ կլինի բոլոր արևմտամետ առաջնորդների և ժողովուրդների համար»,- ասվում է Սաակաշվիլիի գրության մեջ:
--00--ԿԿ