ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել են նաև առանց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդության։
«Այո, դա այդպես է», - ասել է Միշելը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե բանակցությունների ընթացքում նա իսկապե՞ս կարճ ժամանակով լքել է սենյակը, որպեսզի կողմերին խոսելու հնարավորություն տա։
«Նրանց համար կարևոր է ուղղակի խոսել միմյանց հետ», - նշել է Միշելը:
--00--ԱՀ