ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին ասված է ԵՄ հաղորդագրության մեջ։
Նրանք պայմանավորվել են նաև պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջադեպերը կանխելու համար։
Եվրոպական խորհրդի հայտարարությունը տարածվել է ուրբաթ Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցներից հետո։
--00--ԱՀ