ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am:
«Մեր երկիրը 2018 թվականից ձախողման մեջ է , ժողովրդի մի մասը մտածում է ՝ այսօր կա, վաղը՝ չկա, բայց մենք մտածում ենք, որ կգտնենք ելքեր, մեր երկիրը փրկելու համար»,- այս մասին «Հայաստանի Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով խորհրդարանում գործող ընդդիմադիր խմբակցության գործունեությանը՝ Գալուստ Սահակյանը նշեց.
«Ընդդիմության քաղաքական գործունեությունը կապված է խոսքի և փորձի հետ, բայց այսօր միայն խոսքով երկիրը փրկել հնարավոր չէ, խոսքի հետ նաև անհրաժեշտ է գործողություն , կարծում եմ մոտենում է այն ժամանակը, երբ ժողովուրդը կսկսի գործողությունները, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ