ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News
24News.am-ի սիրելի՛ ընթերցողներ,
2021 թվականն ավարտվեց, մենք շրջենցինք մեր տարեգրության ևս մեկ էջ:
Մեր խմբագրակազմի անունից շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ենք հղում հայ ժողովրդին՝ արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանն ու հատկապես մեր անվտանգության երաշխավոր զինվորներին։
Թող որ 2022 թվականը մեր պետության համար լինի ստեղծագործ աշխատանքի տարի, և թող որ սահմանին գեթ մի կրակոց չհնչի։
Թող որ 2022-ին մեր մտավոր ու նյութական ներուժի համադրմամբ իրականություն դառնան մեր համազգային գաղափարները:
Եվ թող որ 2022-ին 24News.am-ի բոլոր լուրերը լինեն բարի։
Պետք է կյանքի կոչել մեր հավաքականության՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնության ներուժը։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ․․․
--00—ԼՄ