ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արսեն Մանգասարյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- նշված է հրամանագրում:
--00--ԱԹ