ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24 News
Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողը սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի:
Կրտսեր սերժանտ Էվեզլի Էլհան Մուհամեդ օղլուն, անհայտ պատճառով, կրակ է բացել ծառայողական զենքից և սպանել լեյտենանտ Յուսիֆ Իսմաիլով Իսմաիլ օղլուին, կրտսեր ենթասպա Ջալիլզադե Ամիլ Ֆուար օղլուին և կրտսեր ենթասպա Իբրահիմով Ռաֆաիլ Նաթիգ օղլուին։ Այնուհետև թողնելով զենքը՝ դիմել է փախուստի։
Փախուստի դիմած զինծառայողը հայտնաբերվել է Քաշաթաղի շրջանում։
--00—ՄՀ