ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24 News
Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հունվարի 10-ին հանդիպում է ունեցել Կատարի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տնօրեն Մուհամմադ Ֆալեհ ալ-Հաջրիի հետ։
Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում հայ-կատարական փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները:
--00—ՄՀ