ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Ռուսերենը շարունակում է մնալ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր տարր՝ չնայած երկու երկրների անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին Sputnik Արմենիայի փոխանցմամբ, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ռուսերեն ուսուցիչ» մանկավարժական վարպետության XV ազգային մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ։
Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանին և Հայաստանին միավորում են տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև մշակույթ, առկա սերտ կապերը։
«Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը։ Մեզ կապում են ինտեգրացիոն հարաբերությունները, իսկ ռուսաստանցիներն ավանդաբար կազմում են դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի հիմնական մասը։ Սա ընդգծում է ռուսաց լեզվի կարևորությունը ոչ միայն մեր միջպետական հարաբերությունների զարգացման, այլև Հայաստանի ներքին ներուժի ամրապնդման գործում», -նշեց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00—ԼՀ