ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Այսօր պաշտոնական մեկնարկ տրվեց Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Վահան Բադասյանը։
«Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն՝
1․ մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը,
2․ ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը,
3․ ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը,
4․ սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը,
5․ մաքսային վարչարարության վերաբերյալ տարեկան հարցումների իրականացմանը»,-գրել է նա։
--00—ԼՄ