ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Քրեակատարողական հիմնարկները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով։ Ժամանակակից սարքերով վերազինումը հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնում են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը»։