ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Կառավարությունը հունվարի 13-ի նիստում որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:
Վարժական հավաքներին կներգրավեն 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից:
Այդ ընթացքում ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց:
--00--ԿԿ