ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները խորհուրդ են տվել երկու դեղամիջոց՝ քովիդ 19-ով հիվանդների բուժման համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՀԿ-ն:
Խոսքը բարիցիտինիբ դեղամիջոցի մասին է, որը ստեղծել է Eli Lilly and Company ընկերությունը և որը հայտնի է Olumiant անվանմամբ: Այն կիրառվում է նաև ռևմատոիդ արթրիտի դեպքում:
Մյուս դեղամիջոցը սոտրովիմաբն է, որը ստեղծել բրիտանական GlaxoSmithKline Xevudy դեղագործական ընկերությունը:
--00--ԿԿ