ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։ Նա իր հերթին խրախուսել է ուրիշներին՝ անցնելու այդ գործին:
Խոսքը, մասնավորապես, հիդրոքսիքլորոխին դեղամիջոցի մասին է, որն օգտագործվում է մալարիայի բուժման համար։ Իր հերթին Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրոքսիքլորոխինի արդյունավետությունը դեռևս ենթակա է ապացուցման:
Նա հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել այն.«Ես պետք է այդ մասին հարցնեմ իմ բժիշկներին, բայց ես այն կփորձարկեմ»:
Ընդ որում՝ Դոնալդ Թրամփը կրկին մտահոգություն է հայտնել, որ սոցիալական հեռավորության մեթոդը, որը կիրառվում է կորոնավիրուսի «բուժման» համար, ավելի վատ է, քան հենց բուն խնդիրը: Նա նաև հավելել է, որ հաջորդ շաբաթը հատկապես դժվար է լինելու երկրի համար. դժվարությունը կապված կլինի կորոնավիրուսով պայմանավորված մեծ թվով մահերի հետ:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան հաղորդած տվյալներով՝ ԱՄՆ նախագահն արդեն երկու անգամ անցել է կորոնավիրուսի ախտորոշման թեստը, երկու դեպքում էլ՝ թեստերի բացասական արդյունքներով: