ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հաջորդ հանդիպմանը քննարկելու են փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերը։
Հիշեցնենք, որ հուվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարել էին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըրքըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:
--00—ՍԳ