ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Ադրբեջանն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսությանը՝ միտված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին Անթալիայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպելուց հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Քննարկել ենք երկկող հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ուղղված քայլերը: Հայաստանի և Թուրքիայի քայլերը դրական են նաև գնահատվում Ադրբեջանում: Բաքուն աջակցում է այս գործընթացին: Խաղաղությունն ու տարածաշրջանի կայունությունը բոլորի շահերից է բխում», - ասել է նա:
--0--ԿԿ