ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24 News
Transfermarkt-ը հրապարակել է Սլովակիայի առաջնության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների թարմացված աղյուսակը. գրել է Armsport.am-ը։
Այսպիսով, Ֆորտունա Լիգայում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Բրատիսլավայի «Սլովանի» նորեկ Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի հավաքականի և «Սլովանի» հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։
Երկրորդը Տիգրանի թիմակից Յարոմիր Զմրհալն է, որի տրանսֆերային արժեքը կազմում է 1,8 միլիոն եվրո։ 1,6 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով եռյակը եզրափակում է «Դունայսկա Ստրեդայի» կիսապաշտպան Անդրաս Շեֆերը։
--00—ՄՀ