ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Սլովակիայի առաջնության հերթական տուրում «Սլովանը» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Տրենչինի» հետ և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հայ ֆուտոլիստը նաև զգուշացվել է դեղին քարտով:
Այս հանդիպումից հետո «Սլովանը» 49 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
--00—ՅՄ