ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել՝ արձագանքելով վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում Կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, կենդանիների՝ սովից անկումների մասին շրջանառվող լուրերին:
Պարզաբանման մեջ նշվում է.
«Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների՝ կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն:
Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով՝ չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց»:
--00—ՍԳ